Մատչելիության հղումներ

«Իրանը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է դրան». Արաղչի


Իրանը լիովին պատրաստ է հակամարտության, բայց նաև պատրաստ է բանակցությունների, այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Իրանի ղեկավարությունը զանգահարել է իրեն՝ բանակցելու նպատակով», այն բանից հետո, երբ նա բազմիցս սպառնացել էր ռազմական գործողություններով միջամտել, եթե Թեհրանը ցուցարարների սպանի։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է պատերազմի», - Թեհրանում օտարերկրյա դեսպանների հետ կայացած խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները պետք է լինեն արդար, հավասար իրավունքներով և հիմնված փոխադարձ հարգանքի վրա», - ընդգծել է Իրանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG