Դարչիաշվիլի․ «Ցանկացած երկիր բանակ ունենալու և կոնվենցիոնալ զենքեր ձեռք բերելու իրավունք ունի»
Վրաստանի կառավարությունը, արտգործնախարարի մակարդակով, ըստ էության հաստատում է Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական սպառազինության տարանցումը Փոթիի նավահանգստով։ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլին այս խնդրին անդրադարձավ երեքշաբթի երեկոյան՝ երկրի հանրային հեռուստատեսության եթերում։
«Վրաստանը երկու երկրներին էլ հավասար պայմաններով է հնարավորություն տվել օգտվել մեր երկրի տարանցիկ կարողություններից։ Հարկ է նաև ընդգծել, որ ցանկացած պետություն պաշտպանության ուժեր ունենալու իրավունք ունի, իսկ երբ խոսքը միջազգային համաձայնագրերով թույլատրված կոնվենցիոնալ սպառազինությանը կամ սարքավորումների մասին է, ապա այդ պետությունները նաև այդ ամենը ստանալու իրավունք ունեն։ Վրաստանի մոտեցումը հստակ է՝ երկու հարևան պետություններին էլ հնարավորություն տալ օգտվել մեր երկրի տարանցիկ ուղիներից։ Սա է մեր պատասխանը հնչեցվող այս հարցին, և մենք հույս ունենք, որ այսքանով տարատեսակ ակնարկներին ու զրպարտություններին վերջ կտրվի», - հայտարարում էր Դարչիաշվիլին։
Վրաստանի տարածքով ֆրանսիական արտադրության Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաների Հայաստան առաքման մասին տեղեկությունները սկսեցին շրջանառվել երկու օր առաջ։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած Caliber.az կայքը երկուշաբթի օրը մի շարք լուսանկարներ հրապարակեց, որոնցում պատկերված էին ենթադրաբար Փոթիի նավահանգստում կայանված մոտ երկու տասնյակ ֆրանսիական զրահամեքենաները։ Փոթիի նավահանգստի օպերատոր ընկերությունը Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական «հատուկ բեռի» ընդունումը հաստատեց շաբաթասկզբին՝ ընդգծելով,որ դրանում պատժամիջոցների տակ գտնվող ոչինչ չի եղել, իսկ Վրաստանի կառավարությունն տարանցման դեմ որևէ առարկություն չի ներկայացրել։ Ադրբեջանի ԱԳՆ, սպասվածի պես, խստորեն դատապարտեց ֆրանսիական կառավարության գործողությունները՝ կոչ անելով պաշտոնական Փարիզին՝ «զերծ մնալ իր ագրեսիվ քայլերով հայտնի Հայաստանին զինելու քաղաքականությունից»։
Ուշագրավ է սակայն, որ պաշտոնական Բաքուն Վրաստանի իշխանությունների հասցեին գերադասեց կտրուկ հայտարարություններ չհնչեցնել՝ Թբիլիսիի գործողությունների քննադատությունը թողնելով իշխանամետ բլոգերներին և կայքերին։ Չի բացառվում, որ նման զսպվածության պատճառը Վրաստանի հնարավոր միջնորդական ջանքերի հետ կապված Բաքվում առկա հույսերն են։ Այն, որ Թբիլիսին պատրաստ է շարունակել նման ջանքեր գործադրել՝ երեկ հայտարարում էր նաև Վրաստանի ԱԳ նախարարը։
«Վրաստանը բավական հաջողությամբ է կարողացել ստանձնել անկողմնակալ միջնորդի դերը։ Մեր երկու բարեկամ, եղբայր ժողովուրդների հետ մենք նույն հիմնական նպատակն ենք հետապնդում՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։ Տարիներ շարունակ Վրաստանը փորձում էր ստանձնել այս բնական դերակատարությունը, սակայն պետք է ըմբռնել, որ [հայ-ադրբեջանական] հակամարտությունը բավական բարդ և համալիր խնդիր է։ Պետք է նաև ընդգծել, որ Վրաստանի վարչապետի՝ երկու երկրների ղեկավարների հետ ձևավորված անձնական հարաբերությունների շնորհիվ է, որ մենք արդեն իսկ կարողացել ենք որոշակի կոնկրետ արդյունքների հասնել։
Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը անթաքույց կերպով խոսում են խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին և կենտրոնացել են հենց խաղաղության հաստատման վրա», - պնդում էր Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
1/7Հնդկական արտադրության Zen հակադրոնային համակարգը
ՀՀ պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են հնդկական լրատվամիջոցների վերջերս հրապարակած հաղորդագրությունն այն մասին, որ Երևանը շուրջ 41 մլն դոլարի գործարք է կնքել մի քանի Zen («Զեն») հակադրոնային համակարգեր գնելու համար։
Այս համակարգերը նախատեսված են անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և դասակարգելու, դրանց կապն ու GPS համակարգերը խափանելու համար, ինչի հետևանքով անօդաչուներն այլևս չեն կարողանում թռչել: Իսկ եթե դրոններին հաջողվում է շարունակել թռիչքը, Zen համակարգը համաժամանակյա տվյալներ է փոխանցում հակաօդային համակարգերին, որոնք կարող են ճշգրտորեն խոցել դրանք։
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
2/7Հայ զինվորը հետևում է անօդաչու թռչող սարքի թռիչքին, 2020թ. հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ
Ի պատասխան Zen դրոնային համակարգերի մասին հարցին՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն ասել է՝ Հայաստանի զինված ուժերն ինտենսիվ աշխատանքներ են տանում պաշտպանունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Հայաստանի՝ դրոնների դեմ պայքարի միջոցների պակասը գլխավոր գործոններից էր Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ 2020-ի պատերազմում:
Հաստատվելու դեպքում Zen-ի ձեռքբերումը հերթականը կլինի Հայաստանին հնդկական զենքի ներկայիս մատակարարումների մեծ շարքում:
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
3/7Pinaka բազմափողանի հրթիռային կայան Արևմտյան Բենգալիայում, Հնդկաստան, հունվար, 2023թ.
2023-ի հուլիսին Հայաստան է ժամանել Հնդկաստանի տեղական արտադրության համազարկային կրակի համակարգը՝ Pinaka-ն. որն առաջին անգամ էր արտահանվում: Ադրբեջանի պնդմամբ՝ սպառազինության համակարգերն Իրանի տարածքով են տեղափոխվել Հայաստանի հարավային սահման։
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
4/7Pinaka համակարգը կրակ է բացում, Օդիշա նահանգ, Հնդկաստան, նոյեմբեր, 2020թ.
Pinaka համակարգն իր անունն ստացել է՝ ի պատիվ հնդկական աստված Շիվայի աղեղի: Դրա հեռահարությունը 40 կիլոմետր է, որը փոքր է խորհրդային նախագծման որոշ հրթիռային համակարգերի համեմատությամբ, սակայն ճշգրտության համար, որի մասին հաղորդումներ կան, այն կոչում են «հնդկական HIMARS»։
Մի քանի Pinaka հրթիռային համակարգերի և հարակից զինամթերքի գինը Հայաստանի համար գնահատվել է 260 միլիոն դոլար։
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
5/7Հնդկական արտադրության առաջադեմ քարշակային հրետանային համակարգերը զորահանդեսի ժամանակ, Հնդկաստան, 2017թ.
2023-ի օգոստոսին Հայաստանը ստացել է հնդկական առաջադեմ քարշակային հրետանային համակարգերի (Advanced Towed Artillery Gun Systems, ATAGS) առաջին խմբաքանակը։ Հաղորդվել է, որ Երևանը պատվիրել է 84 միավոր՝ 155,5 միլիոն դոլար արժողությամբ՝ դառնալով առաջին երկիրը, որին Հնդկաստանը վաճառել է նոր մշակված հրետանային համակարգերը։
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
6/7ATAGS համակարգի փորձարկումը Հնդկաստանում
ATAGS-ը 155 մմ տրամաչափի հաուբիցներ են, որոնք նախատեսված են բեռնատարներով քարշակելու համար, բայց կարող են նաև փոքր տարածությունների վրա ընթանալ ինքնուրույն` նվազեցնելով դիրքից տեղափոխման նախապատրաստելու ժամանակը:
Այս հրանոթների կիրառումը դրանց՝ 2013-ից սկսված մշակման ընթացքում քանիցս անհաջողության է բախվել, օրինակ՝ մեկը պայթել է 2020-ի սեպտեմբերին վարժանքների ժամանակ: Մի քանի հնդկաստանցի զինվոր վիրավորվել է, երբ ATAGS թնդանոթի փողը, ինչպես հաղորդվում է, պայթել է ցածրորակ պողպատի պատճառով:
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
7/7Բեռնատարի վրա տեղադրված Thales Ground Master 200 ռադարային համակարգը Ֆրանսիայի Էվրյո-Ֆովիլ ավիաբազայում, փետրվար, 2020թ.
Երևանի Մոսկվայից հեռանալու ևս մեկ նշան է այն, որ երկրի Զինված ուժերը, որոնք պատմականորեն հենվել են խորհրդային և ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի վրա, նաև 2023-ի հոկտեմբերին ձեռք բերեցին ֆրանսիական արտադրության Thales Ground Master 200 երեք ռադարային համակարգ:
Ադրբեջանի նախագահը քննադատել է Հայաստանի կողմից նոր սպառազինությունների վերջին ձեռքբերումները՝ պնդելով, թե Ֆրանսիան «պատասխանատու կլինի» հնարավոր նոր հակամարտության բռնկման համար, Հնդկաստանն էլ Հայաստանին զենք վաճառելով ստեղծում է «թշնամանքն ու անվստահությունը խթանող միջավայր»:
Հայաստանի վարչապետն օրերս դրան հակադարձեց, որ Բաքվի ռազմական բյուջեն Երևանի այդ ծախսերից եռակի ավելի է։