Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես անաչառ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ղարիբաշվիլի


Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլի, Նիկոլ Փաշինյան և Ալի Ասադով, Թբիլիսի, 26-ը հոկտեմբերի, 2023թ.
Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլի, Նիկոլ Փաշինյան և Ալի Ասադով, Թբիլիսի, 26-ը հոկտեմբերի, 2023թ.

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես անաչառ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանը որպես երկու երկրների անաչառ, չեզոք, անկողմնակալ բարեկամ շահագրգռված է, որ մեր տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն։ Մենք, մեր երկիրը և ես՝ իբրև կառավորության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել դրան», - ասել է Ղարիբաշվիլին Թբիլիսիում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ ճեպազրույցում։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունն այսօր հաղորդել է, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակում վարչապետ Ղարիբաշվիլիի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը։

Հայաստանի վարչապետի գրասենյակից «Ազատությանը» այսօր հայտնեցին, որ Վրաստանի մայրաքաղաքում պաշտոնական ճաշից հետո եղել է ոչ պաշտոնական շփում Նիկոլ Փաշինյանի, Ալի Ասադովի և Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:

Թե ինչ հարցեր են շոշափվել այդ ոչ պաշտոնական շփումների ընթացքում, ոչ Թբիլիսին, ոչ էլ Երևանը չեն հայտնում:

Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ Ղարիբաշվիլիի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները մի քանի ժամ են տևել:

XS
SM
MD
LG