Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասր» ակումբի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր տարբեր մրցաշարերում ամենաբարձր մակարդակով ավելի քան 1000 հանդիպում են անցկացրել։
Այդ մասին է հաղորդում Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան: Ռոնալդուն ամենաբարձր մակարդակով արդեն անցկացրել է 1192 խաղ։
Դրանց թվում են հանդիպումներ ազգային բարձրագույն լիգաներում, գավաթների խաղարկություններում և Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Այդ վարկանիշում համաշխարհային ֆուտբոլի աստղից առաջ են միայն երկու դարպասապահներ՝ բրազիլացի Ռոժերիո Սենին, ով 1225 հանդիպում է անցկացրել, և անգլիացի Պիտեր Շիլթոնն, ով 1217 հանդիպում է անցկացրել։
Ռոնալդուն նաև գործող ֆուտբոլիստների թվում է առաջինը՝ խփած գոլերի քանակով: Այս տարվա հոկտեմբերի 24-ի դրությամբ նրա հաշվին գրանցվել է 862 գոլ: Երկրորդը Լիոնել Մեսսին է՝ 821 գոլ: