Մատչելիության հղումներ

Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում վաստակել է իր առաջին մրցանակը


Ռոնալդուն «Ալ Նասր»-ի կազմում տոնում է հաղթանակը, 12 օգոստոսի, 2023թ.
Ռոնալդուն «Ալ Նասր»-ի կազմում տոնում է հաղթանակը, 12 օգոստոսի, 2023թ.

Արաբական Չեմպիոնների գավաթի եզրափակիչում պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդած «Ալ Նասր»-ը լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Հիլալ»-ին: Խաղը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Թաիֆ քաղաքում:

Հաղթողների կազմում երկու գոլերի հեղինակը Ռոնալդուն է, ով 74-րդ և 98-րդ րոպեներին է գրավել մրցակցի դարպասը: «Ալ-Հիլալ»-ի կազմում 51-րդ րոպեին գոլ է խփել Միքայելը:

Ռոնալդուն 115-րդ րոպեին փոխարինվել է ծնկի վնասվածք ստանալու պատճառով:

Այդպիսով, Ռոնալդուն վաստակել է Սաուդյան Արաբիայում իր առաջին մարզական մրցանակը:

Նա անցյալ տարվա դեկտեմբերին է տեղափոխվել Սաուդյան Արաբիա: Ռոնալդուն հինգ անգամ վաստակել է «Ոսկե գնդակը», ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր է և Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի հաղթող:

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է, մեծ նվաճումների է հասել Անգլիայի և Իսպանիայի առաջնություներում:

«Ալ-Նասր»-ի կազմում հաղթանակը Ռոնալդուի կարիերայում 35-րդ թիմային նվաճումն է և առաջինը 2021 թվականի մայիսից ի վեր, երբ նա Թուրինի «Յուվենտուս»-ի հետ նվաճել է Իտալիայի գավաթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG