Մատչելիության հղումներ

Ռոնալդուն միացավ Al Nassr ակումբին


Կրիշտիանու Ռոնալդուն Al Nassr ակումբի մարզաշապիկով
Կրիշտիանու Ռոնալդուն Al Nassr ակումբի մարզաշապիկով

Պորտուգալիայի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես միացավ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի Al Nassr ֆուտբոլային ակումբին, որի կազմում կխաղա մինչև 2025 թվականը:

Ակումբի կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որի համաձայն՝ «պատմական գործարքով մոլորակի լավագույն մարզիկը միանում է, և դրանով ակումբի պատմության նոր էջ է բացվում»:

«Պատրաստ եմ ուժերս չափել նոր լիգայում նոր երկրում, Al Nassr ակումբի տեսլականը շատ ոգևորող է», - սոցցանցում գրել է 37-ամյա Ռոնալդուն:

Նա նշել է, որ հավանաբար այլևս չի խաղա աշխարհի առաջնություններում: «Մանչեսթր Յունայթեդ»-ից սկանդալով հեռանալուց հետո Ռոնալդուն ուներ ազատ մարզիկի կարգավիճակ և պետք է որոշեր կա՛մ ընդհանրապես հեռանալ սպորտից, կա՛մ միանալ որևէ ակումբի:

XS
SM
MD
LG