Մատչելիության հղումներ

Ռոնալդուի բացառիկ ռեկորդը և Ռիչարլիսոնի չքնաղ գոլը


Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է Գանայի դարպասը խփած գոլը, «Ռաս Աբու Աբուդ» մարզադաշտ, Դոհա, 24 նոյեմբերի 2022թ.
Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է Գանայի դարպասը խփած գոլը, «Ռաս Աբու Աբուդ» մարզադաշտ, Դոհա, 24 նոյեմբերի 2022թ.

Քաթարում ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության հինգերորդ օրը Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ ռեկորդ սահմանեց:

H խմբում Պորտուգալիան ուժերը չափեց Գանայի ընտրանու հետ և հաղթեց 3-2 հաշվով, ընդ որում պորտուգալացիներն այդ հավասար ու լարված խաղում դժվարությամբ պահեցին հաղթանակը:

Հուժկու հարվածով իրացնելով վեճեր հարուցած 11 մետրանոցը՝ հաշիվը բացեց Ռոնալդուն: Այդպես նոյեմբերի 24-ին նա դարձավ ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին ֆուտբոլիստն, ով գոլեր է խփել աշխարհի հինգ առաջնություններում:

G խմբում Շվեյցարիան 1-0 հաշվով հաղթեց Կամերունի թիմին: H խմբում Ուրուգվայի և Հարավային Կորեայի ընտրանիների հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:

Ուշ երեկոյան G խմբում մեկնարկեց Բրազիլիայի և Սերբիայի հավաքականների հանդիպումը:

Բրազիլացիները հաղթեցին 2-0 հաշվով, երկու գոլերը խփեց 25-ամյա Ռիչարլիսոնն, ընդ որում երկրորդը՝ շրջադարձով անսպասելի հարվածով, թերևս, ամենագեղեցիկն է մրցաշարի առաջին հինգ օրում:

Նոյեմբերի 25-ին B խմբում Երևանի ժամանակով 14:00-ին Ուելսի թիմը մրցելու է Իրանի հետ:

17:00-ին A խմբում խաղալու են Քաթարի և Սենեգալի ազգային հավաքականները:

A խմբում 20:00-ին տեղի կունենա Նիդերլանդների և Էկվադորի թիմերի խաղը:

Եվ վերջապես առաջնության վեցերորդ օրվա ավարտին ուշ երեկոյան ժամը 23:00-ին B խմբում խաղադաշտ դուրս կգան ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները:

XS
SM
MD
LG