Մատչելիության հղումներ

Անխոնջ Ռոնալդուի հերթական ռեկորդը


Ռոնալդուն տոնում է գոլը Լիխտենշտեյնի ընտրանու դարպասը, Estádio José Alvalade մարզադաշտ, Լիսաբոն, 23-ը մարտի, 2023թ.
Ռոնալդուն տոնում է գոլը Լիխտենշտեյնի ընտրանու դարպասը, Estádio José Alvalade մարզադաշտ, Լիսաբոն, 23-ը մարտի, 2023թ.

Պորտուգալիայի հավաքականի ավագ և ռմբարկու, 38-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն Լիսաբոնի Estádio José Alvalade մարզադաշտում նոր տպավորիչ ռեկորդ է սահմանել: Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբում Լիխտենշտեյնի հավաքականի դեմ հանդիպումը Ռոնալդուի համար հավաքականի կազմում դարձել է 197-րդը:

Այդպիսով Ռոնալդուն հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների թվով առաջ է անցել Քուվեյթի հավաքականի ֆուտբոլիստ Բադերա ալ-Մուտավայից, ով իր երկրի դրոշի ներքո 196 անգամ է դուրս եկել խաղադաշտ:

Ռոնալդուն հավաքականում 197 խաղում 118 գոլ է խփել: Նա հաջողության է հասել նաև Լիխտենշտեյնի դեմ այս վերջին խաղում:

Պորտուգալիան հաղթել է 4-0 հաշվով, առաջին գոլը խփել է Ժոաու Կանսելուն, երկրորդը՝ Բեռնարդու Սիլվան, իսկ երրորդն ու չորրորդը՝ Ռոնալդուն:

XS
SM
MD
LG