Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Ղարիբաշվիլին Նյու Յորքում քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման, «Միջին միջանցքի» հարցեր


Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Ըստ Անկարայի՝ Էրդողանը կարևորել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արագ գործարկումը՝ որպես առանցքային առաջնահերթություն։

Կողմերը քննարկել են նաև «Միջին միջանցքի» իրականացման կարևորությունը:

«Միջին միջանցքը» տրանսպորտային ուղի է, որը Չինաստանից՝ Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով պետք է հասնի Թուրքիա ու այնտեղից էլ Եվրոպա:

Ըստ Անկարայի՝ սա «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանն ուղղված ջանքերի կարևորագույն բաղադրիչներից է։

XS
SM
MD
LG