Մատչելիության հղումներ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիակատար շահագործման հարցը


Վրաստան, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հանդիպումից հետո, Թբիլիսի, 23-ը դեկտեմբերի, 2019թ.

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր Թբիլիսիում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` հատուկ ընդգծելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շուրջ ստեղծված կացության հանգուցալուծման անհրաժեշտությունը:

«Նախարարները պայմանավորվել են արագացնել երկաթուղու ամբողջական ծավալով շահագործմանն ուղղված աշխատանքները, մեծացնել բեռնափոխադրումների ծավալը և սկսել ուղևորատար փոխադրումները», - նշված է նախարարների հայտարարության մեջ:

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նաև պայմանավորվել են վերացնել նախագծի ենթակառուցվածքային թերությունները:

XS
SM
MD
LG