Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ղարիբաշվիլիի այցը Ադրբեջան


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանել է Գաբալա։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Ղարիբաշվիլիին կընդունի նախագահ Իլհամ Ալիևը։

Վերջին անգամ հարևան երկրների առաջնորդները հանդիպել են անցած տարվա հոկտեմբերին՝ Թբիլիսիում։

Բանակցույթունների ավարտին Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է հավելյալ ներդրումներ կատարել՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու նպատակով։

XS
SM
MD
LG