Մատչելիության հղումներ

Ալիև․ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը մեծացվելու է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանում է Թբիլիսի, 24-ը հոկտեմբերի, 2022թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանում է Թբիլիսի, 24-ը հոկտեմբերի, 2022թ.

Ադրբեջանը պատրաստվում է հավելյալ ներդրումներ կատարել՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու նպատակով, Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր նպատակն է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով իրականացվող փոխադրումների ծավալը հասցնել տարեկան 5 միլիոն տոննայի։ Հաջորդ տարվա ընթացքում մենք հավելյալ ներդրումներ կանենք այդ նպատակով։ Բացի այդ մենք նախատեսում ենք մեծացնել Բաքվի միջազգային նավահանգստի կարողությունները, որպեսզի դրանով հնարավոր լինի տարեկան 25 միլիոն տոննա բեռ փոխադրել՝ ներկայիս 15 միլիոնի փոխարեն», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG