Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ առողջարանային Շովի ավանում տեղի ունեցած ողբերգության առթիվ, տեղեկացրել է Վրաստանի արտգործնախարարությունը։
«Անսահման տխրությամբ տեղեկացա Վրաստանում սողանքի հետևանքով արձանագրված բազմաթիվ զոհերի և տուժածների մասին։ Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ մեր հարևան և բարեկամ ժողովրդին», - նշել է Էրդողանը։
Սողանքը Արևմտյան Վրաստանում գտնվող Շովի բնակավայրում տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ 24 մարդու կյանք խլելով։