Մատչելիության հղումներ

Գալիք երկուշաբթին՝ սգո օր Վրաստանում


Սողանք Վրաստանում
Սողանք Վրաստանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ հաջորդ երկուշաբթին՝ օգոստոսի 7-ը, կհայտարարվի սգո օր:

Վրաստանում Ռաչայի բարձր լեռնային շրջանում գտնվող Շավայի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ավելի քան երկու տասնյակ մարդիկ այս պահին համարվում են անհետ կորած:

Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ բանակի ստորաբաժանումները ներգրավվել են փրկարարական-որոնողական աշխատանքներին։

Օրվա ընթացքում ավելի քան 200 բնակիչներ տարհանվել են: Անհետ կորածների ազգականները դժգոհություն են հայտնում, ասելով, որ փրկարարները դանդաղ են աշխատում: Որոնողական աշխատանքներն անցած գիշեր դադարեցվել են տեխնիկայի պակասի պատճառով։

Ընդդիմությունը Ղարիբաշվիլիի կառավարությանը քննադատում է որոնողական աշխատանքների դանդաղ ընթացքի համար և, մասնավորապես, նշում է, որ դրսից հատուկ ուղղաթիռներ և այլ տեխնիկա պատվիրելու խոստումները տակավին չեն իրականացվել:

«Նման աղետներ, ողբերգություններ տեղի են ունենում բոլոր երկրներում։ Խոսել այն մասին, որ թե դրանից հնարավոր էր խուսափել՝ անլուրջ է»,- ասել է վարչապետը:

Մի շարք երկրներ, դրանց թվում Հայաստանը, ցավակցություն են հայտնել Վրաստանին մահաբեր սողանքի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG