Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտոնյաները ցավակցել են Վրաստանում տեղի ունեցած աղետի կապակցությամբ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի Ռաչայի շրջանում տեղի ունեցած աղետի կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացա Վրաստանի Ռաչայի շրջանում տեղի ունեցած աղետի մասին, որը մարդկային կյանքեր խլեց։ Այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և իշխանություններին, իսկ զոհերի հարազատներին մաղթում եմ տոկունություն, համբերություն», - Թվիթերում գրել է Միրզոյանը։

Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում երեկ տեղի ունեցած սողանքի և սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ 35 անձի հետ կապ հաստատել չի հաջողվում։

Ավելի ուշ կառավարությունը փոխանցեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցական հեռագիր է հղել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հղած հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաչայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից:

Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»:

Լուսանկարներ՝ աղետի գոտուց․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG