Մատչելիության հղումներ

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի


Սողանք, Ռաչայի շրջան, Վրաստան, 5 օգոստոսի, 2023թ.
Սողանք, Ռաչայի շրջան, Վրաստան, 5 օգոստոսի, 2023թ.

Վրաստանի արևմուտքում Ռաչայի լեռնային շրջանի Շովիի առողջարանային գոտում օգոստոսի3-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի։

Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Այսօրվա դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են, 18 մարդ համարվում է անհետ կորած:

Օգոստոսի 7-ը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրությամբ Վրաստանում սգո օր է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG