Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ներկայացրել է իր ռազմածովային ուժերը համալրած նոր ռազմանավերը։
Դրանք, ըստ Tasnim գործակալության, հագեցած են նոր հրթիռային համակարգերով, որոնց հեռահարությունը հասնում է 600 կիլոմետրի։
Իրանական ռազմանավերն առաջին անգամ ցուցադրվել են այսօր՝ Պարսից ծոցում ընթացող զորավարժությունների ընթացքում։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ծովային զորավարժություններ է կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վիճելի համարվող Աբու Մուսա կղզու հարևանությամբ։
«Պարսից ծոցի կղզիները Իրանի հպարտությունն են և մենք կպաշտպանենք դրանք», - զորավարժությունների մեկնարկին հայտարարել է կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։