Մատչելիության հղումներ

Իրանի ռազմածովային ուժերի ամենամեծ նավը հրդեհվել ու սուզվել է


Իրանի ռազմածովային ուժերի ամենամեծ Kharg նավը հրդեհվել ու խորտակվել է Օմանի ծովախորշում։ Միջադեպի պատճառները հայտնի չեն։

Պաշտոնապես հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է նավի տեխնիկական հատվածում։ Անձնակազմի բոլոր անդամները տարահանվել են, զոհեր, կամ ծանր վիրավորներ չկան, 400 հոգանոց անձնակազմից 20-ը մակերեսային թեթև վնասվածքներ են ստացել։

Մինչ նավի սուզվելը հրշեջները 20 ժամ պայքարել են հրդեհի դեմ, հաղորդում է Իրանի ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG