Մատչելիության հղումներ

Թեհրանը հայտարարել է նոր բալիստիկ հրթիռների ստեղծման մասին


Փորձարկվում է Իրանի կողմից ստեղծված հրթիռը, 20-ը օգոստոսի, 2020թ.
Փորձարկվում է Իրանի կողմից ստեղծված հրթիռը, 20-ը օգոստոսի, 2020թ.

Իրանը հայտարարել է նոր բալիստիկ հրթիռների ստեղծման մասին։ Իրանցի գիտնականների ջանքերով ստեղծված երկու հրթիռներից մեկը Իրանի իշխանությունները որոշել են կոչել ի պատիվ այս տարվա հունվարին Բաղդադում ամերիկյան հրթիռակոծության հետևանքով զոհված գեներալ Քասեմ Սոլեյմանիի։

«Նահատակ Քասեմ Սոլեյմանի» կոչվող հրթիռի գործողության շառավիղը 1400 կիլոմետր է», - այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իրանի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից ստեղծված երկրորդ հրթիռը նախատեսված է ռազմածովային ուժերի համար և գործողության 1000 կիլոմետր շառավիղ ունի։ Այդ մի հրթիռը, ըստ իրանական աղբյուրների, անվանակոչվել է Քասեմ Սոլեյմանիի հետ զոհված իրաքցի շիա դաշտային հրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսի պատվին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG