Մատչելիության հղումներ

Ֆրանսիան այսօրվանից սկսում է տարհանել իր քաղաքացիներին Նիգերից


Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այսօրվանից Նիգերից սկսում է տարհանել իր և եվրոպացի քաղաքացիներին։

Անցած չորեքշաբթի Նիգերում խունտան հայտարարեց իշխանությունը վերցնելու մասին, տապալելով նախագահ Մուհմաեդ Բազումի իշխանությունը։

Կիրակի օրը խունտայի կողմակիցները այրել էին Ֆրանսիայի դրոշը ու հարձակվել Ֆրանսիայի դեսպանատան վրա։ Ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ էր կիրառել։

«Հաշվի առնելով Նիամեյում ստեղծված իրավիճակը, մեր դեսպանատան վրա հարձակումը և այն փաստը, որ օդային տարածքը փակ է ու մեր քաղաքացիները չեն կարող ինքնուրյուն հեռանալ՝ Ֆրանսիան կազմակերպում է իր քաղաքացիների և եվրոպական (այլ երկրների) քաղաքացիների տարհանումը, որոնք ցանկանում են հեռանալ Նիգերից»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Նիգերի հեղաշրջումը Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան տարածաշրջանի երկրներում երեք տարվա մեջ արդեն յոթերորդ ռազմական հեղաշրջումն է։

XS
SM
MD
LG