Մատչելիության հղումներ

Ռազմական հեղաշրջում Նիգերում


Նիգեր - Զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարում են նախագահի պաշտոնանկության, սահմանների փակման և երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնելու մասին, Նիամեյ, 26-ը հուլիսի, 2023թ.
Նիգեր - Զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարում են նախագահի պաշտոնանկության, սահմանների փակման և երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնելու մասին, Նիամեյ, 26-ը հուլիսի, 2023թ.

Աֆրիկյան Նիգեր պետությունում անցած գիշեր ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Մի խումբ բարձրաստիճան զինվորականներ հանդես են եկել պետական հեռուստատեսության եթերում՝ հայտարարելով նախագահ Մոհամեդ Բազումի պաշտոնանկության, սահմանների փակման և երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնելու մասին։

Զինվորականների և Բազումի հարաբերությունները սրվել էին, երբ նախագահը փորձել էր պաշտոնանկ անել Նիգերի Նախագահական գվարդիայի հրամանատարին։

Բրիտանական Independent-ի տեղեկություններով՝ Նիգերը մեկն է աֆրիկյան այն պետություններից, որտեղ գործում են ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալները։ Նիգերի իշխանությունները վերջին ամիսներին կտրականապես հերքում էին արևմտյան մամուլում տեղ գտած այս պնդումները։

Նիգերում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը համընկել է Սանկտ-Պետերբուրգում հրավիրված «Աֆրիկա-Ռուսաստան» գագաթնաժողովի մեկնարկի հետ։ Նիգերի իշխանությունները, սակայն, որոշել էին չմասնակցել այդ հավաքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG