Մատչելիության հղումներ

Նիգերի նախագահի գվարդիայի մի խումբ զինծառայողներ արգելափակել են նստավայրը


Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումը:
Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումը:

Նիգերի նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ մայրաքաղաք Նիամեյում արգելափակել են պետության ղեկավարի նստավայրը:

Արգելափակված են նաև մայրաքաղաքի այդ թաղամասում գտնվող տարբեր նախարարությունների շենքերը:

Միաժամանակ հաղորդվում է, որ մայրաքաղաքում ռազմական տեխնիկա չկա: Նախագահը պահվում է ապստամբ զինվորականների կողմից, որոնց թիվը հայտնի չէ:

Պաշտոնապես դեռևս չհաստատված հաղորդագրության համաձայն, նախագահ Բազումին հավատարիմ բանակի ստորաբաժանումները շարժվում են դեպի Նիամեյ, որ ճնշեն խռովարարների նախաձեռնած հեղաշրջման փորձը:

Կան նաև տեղեկություններ այն մասին, որ փոխհրաձգություն է սկսվել Նիգերի պետական հեռուստատեսության կենտրոնակայանը հսկողության տակ վերցնելու համար:

Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ նախագահը մերժում է հրաժարական տալու զինծառայողների պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG