Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Նիգերից պահանջում է պաշտպանել իր դեսպանատան շենքը


Ֆրանսիան կիրակի օրը դատապարտել է Նիգերում իր դեսպանատան շուրջ բռնությունները, որտեղ հեղաշրջման արդյունքում խունտան զավթել է իշխանությունը և պահանջել պաշտպանել դեսպանատան շենքը։

«Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ Նիգերի իշխանությունները պարտավորություն ունեն ապահովելու մեր դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների անվտանգությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

«Ֆրանս Պրեսը» հաղորդում է, որ խունտայի հազարավոր կողմնակիցներ կիրակի օրը հավաքվել են Նիգերի մայրաքաղաք Նիամեյում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, ոմանք փորձել են շենք ներխուժել այն բանից հետո, երբ Փարիզը դադարեցրեց օգնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG