Մատչելիության հղումներ

Ֆրանսիական ոստիկանությունը կկարողանա անօդաչու սարքեր օգտագործել Փարիզում և արվարձաններում նկարահանելու համար


Փարիզի ոստիկանությանը թույլատրվել է մինչև երկուշաբթի առավոտ նկարահանել և արձանագրել երթևեկությունը Փարիզի և որոշ արվարձանների հանրային ճանապարհների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, ասվում է գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։

Իրադրությունը Ֆրանսիայում սրվեց երեքշաբթի օրը Փարիզի արվարձան Նանտերում տեղի ունեցած միջադեպից հետո։ Դրա ընթացքում ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները մեկը իրեն կցագրված զենքից սպանել էր ալժիրյան ծագում ունեցող 17-ամյա մի երիտասարդի, որը, անվտանգության աշխատակիցների խոսքով, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ սկսվեցին, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3 հազար 800 ավտոմեքենա, ինչպես նաև ոստիկանության և կառավարական շենքեր։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ թալանվել են բանկի շուրջ 250 մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ տասը առևտրի կենտրոն։ Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։ Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել մոտ 3 հազար մարդ, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասներ։

XS
SM
MD
LG