Ֆրանսիայի ոստիկանությունն անցած գիշեր ձերբակալել է չորրորդ օրը շարունակվող զանգվածային անկարգությունների 994 մասնակիցների։ Այս մասին այսօր առավոտյան հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը, Twitter-ում կատարված գրառմամբ, նաև տեղեկացրել է, որ՝ «բախումների սրությունը նախորդ գիշերվա համեմատ որոշակիորեն նվազել է»։
Չնայած դրան, ֆրանսիական աղբյուրները հաղորդում են, որ երկրի մի շարք խոշորագույն քաղաքներում ոստիկանության և դեռահասների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 200 ոստիկան է վիրավորվել։
Իրադրությունը Ֆրանսիայում սրվեց երեքշաբթի օրը Փարիզի արվարձան Նանտերում տեղի ունեցած միջադեպից հետո։ Դրա ընթացքում ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները մեկը իրեն կցագրված զենքից սպանել էր ալժիրյան ծագում ունեցող 17-ամյա մի երիտասարդի։