Մատչելիության հղումներ

Մակրոնը Ֆրանսիայում սկիզբ առած անկարգությունների պատճառով հետաձգել է պետական այցը Գերմանիա


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկրում սկիզբ առած զանգվածային անկարգությունների պատճառով հետաձգել է պետական այցը Գերմանիա։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալութունը՝ նշելով, որ Մակրոնն այսօր անձամբ զանգահարել է իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնամեյրին՝ խնդրելով, որպեսզի իր պետական այցի ժամկետները փոփոխության ենթարկվեն։

Ֆրանսիայի նախագահը պետք է Բեռլի ժամաներ հուլիսի 2-ին՝ այստեղ բանակցություններ և պաշտոնական հանդիպումներ անցկացնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG