Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ձերբակալվել է անկարգությունների 700-ից ավելի մասնակից


Ֆրանսիայի ոստիկանությունը և ժանդարմները գիշերը ձերբակալել են 719 անկարգությունների, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Շաբաթ առավոտյան իշխանությունները մեկ գիշերվա ընթացքում 994 ձերբակալվածների մասին էին հաղորդել։ Մի քանի ժամ անց ավելի ամբողջական տվյալներ են ստացվել 1311 ձերբակալվածների վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, թվում է, թե այս գիշերը երկրի քաղաքներում մի փոքր ավելի հանգիստ է անցել, քան նախորդները։ Տվյալներ են ստացվել 577 ավտոմեքենայի հրկիզման, ինչպես նաև 74 շենքերում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Բացի այդ, ցուցարարները փորձել են հարձակվել ոստիկանության վեց բաժանմունքների վրա։

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ գիշերվա ընթացքում (նախորդ օրը 79) վիրավորվել է 54 ոստիկան ու ժանդարմ։

XS
SM
MD
LG