Մատչելիության հղումներ

Հունաստանի իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում

Կիրիակոս Միցոտակիս
Կիրիակոս Միցոտակիս

Հունաստանի իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հաղթել է կիրակի օրը կայացած կրկնակի ընտրություններում՝ ստանալով քվեների ավելի քան 40 տոկոսը։

Հունաստանում ընդունված նոր Ընտրական օրենսգրքով առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունն ավտոմատ կերպով հավելյալ մանդատներն է ստանում, ինչը հնարավորություն է տալիս հաղթած ուժին միանձնյա կառավարություն ձևավորել։

Վերջին հաշվարկների համաձայն, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած «Նոր Ժողովրդավարությունը» 300 տեղանոց հունական խորհրդարանում 158 մանդատ կունենա։ Ընդդիմադիր գլխավոր ուժը՝ ձախակողմյան «Սիրիզան», ստացել է քվեների 17 տոկոսը (48 մանդատ), սոցիալիստական ՊԱՍՈԿ կուսակցությունը երրորդ տեղում է՝ քվեների 11 տոկոսը (32 տեղ)։

XS
SM
MD
LG