Մատչելիության հղումներ

Հունաստանի վարչապետի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում


Հունաստան - Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Նոր դեմոկրատիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Աթենք, 21-ը մայիսի, 2023թ.
Հունաստան - Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Նոր դեմոկրատիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Աթենք, 21-ը մայիսի, 2023թ.

Աջ ազատական «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որ գլխավորում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղթեց կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում ՝ ստանալով ձայների 40,8 տոկոսը: Կուսակցությունը 145 մանդատ ապահովեց Հունաստանի 300-տեղանոց խորհրդարանում։

Ձախ «Սիրիզա» կուսակցությունը, որին Միցոտակիսի կուսակցությունը հեռացրեց իշխանությունից վերջին ընտրություններում, այս անգամ հավաքեց ձայների ընդամենը 20,1 տոկոսը։

Հարվարդի շրջանավարտ և նախկին ֆինանսիստ 55-ամյա Կիրիակոս Միցոտակիսը հույն ընտրողների շրջանում վստահություն է ձեռք բերել մասնավորապես ապահովելով արագ տնտեսական վերականգնում համաճարակից հետո՝ 2021 թվականին 8,3 տոկոս աճ և 5,9 տոկոս աճ անցյալ տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG