Մատչելիության հղումներ

Հունաստանում նոր ընտրություններ կանցկացվեն


Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն անցած երկուշաբթի ցրեց նորընտիր խորհրդարանը և հունիսի 25-ին նոր ընտրություններ նշանակեց։

Մայիսի 21-ին անցկացված ընտրություններում հաղթել էր իշխող «Նոր դեմոկրատիա» (ND) կուսակցությունը, որն ավելի քան 40,7 տոկոս ձայն հավաքեց, բայց այն բավարար չէր միայնակ կառավարություն ձևավորելու համար։ Իշխող ուժի ղեկավար Կիրիակոս Միցոտակիսը որոշեց վայր դնել մանդատները, որի հետևանքով նոր ընտրություններ կլինեն։

Ընդդիմադիր «Սիրիզա» և ՊԱՍՕԿ կուսակցությունները ևս հրաժարվեցին մանդատներից։

Վերահսկիչ պալատի նախկին նախագահը նշանակվել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչև հաջորդ ընտրությունները։

XS
SM
MD
LG