Մատչելիության հղումներ

Հունաստանում կարող են կրկնակի ընտրություններ կայանալ


Հունաստանում հունիսին, ամենայն հավանականությամբ, կրկնակի խորհրդարանական ընտրություններ կկայանան։ Նման հեռանկարի մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ կիրակնօրյա քվեարկության ընթացքում երկրորդ տեղ զբաղեցրած ձախակողմյան «Սիրիզա» կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն այսօր հրաժարվեց ընդունել երկրի նախագահի կողմից իրեն տրված կառավարության ձևավորելու մանդատը։

Ավելի վաղ կառավարություն ձևավորելու մանդատից հրաժարվել էր նաև գործող վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Նրա «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը մայիսի 21-ին կայացած ընտրություններում թեև 40 տոկոս քվե էր ստացել, սակայն չէր կարողացել խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ձևավորել։

«Միցոտակիսը հույս ունի, որ հունիսի 25-ին կայանալիք կրկնակի ընտրությունների ընթացքում իր ղեկավարած քաղաքական ուժին կհաջողվի հունական խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալ», - գրում է Reuters-ը։

Ձախերի առաջնորդ Ցիպրասը հունիսի 25-ի ընտրությունները որպես «վերջին ճակատամարտ է» բնութագրել։

XS
SM
MD
LG