Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կեղծ ալկոհոլի զոհ է դարձել առնվազն 31 մարդ


Կեղծ ալկոհոլ, Ռուսաստան, արխիվ:
Կեղծ ալկոհոլ, Ռուսաստան, արխիվ:

Ռուսաստանում կեղծ ալկոհոլ խմելու հետևանքով թունավորվել է առնվազն 101 մարդ, նրանցից 31-ը մահացել է:

Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության մամլո վարչությունը:

Նախնական տվյալներով՝ թունավորումն առաջացրել է Սամարայում արտադրված «Միստր Սիդր» ըմպելիքը: Սիդրը մրգապտղային թույլ գինի է, որը պարունակում է 5-7 տոկոս սպիրտ:

«Ռոսպոտրեբնադզոր» դաշնային գործակալության կարգադրությամբ, «Միստր Սիդր» անվամբ թունավոր ըմպելիքը հանվել է վաճառքից:

Թունավորումներ են գրանցվել Ուլյանովսկի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերում, Ուդմուրտիայի և Չուվաշիայի հանրապետություններում։

Թունավորվածների թվում են հինգ երեխաներ և մեկ հղի կին: 101 թունավորվածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Փորձագետները խիստ վտանգավոր նյութ՝ մետանոլ են հայտնաբերել այդ ըմպելիքում:

Կեղծ ալկոհոլից զանգվածային թունավորման փաստով հարուցվել են քրեական գործեր, կա առնվազն մեկ ձերբակալված:

XS
SM
MD
LG