Մատչելիության հղումներ

Հնդկաստանի Մումբայ քաղաքում 84 մարդ է մահացել ալկոհոլից թունավորվելու հետևանքով


Հնդկաստանի Մումբայ քաղաքում թունավոր ալկոհոլի հետևանքով զոհերի թիվը հասավ 84-ի: Ոստիկանությունն այսօր ասել է, որ 31 մարդ հիվանդանոցում բժշկական օգնություն է ստացել, նրանց կյանքը հաջողվել է փրկել:

Առաջին մահվան դեպքերը երկու օր առաջ գրանցվել էին քաղաքի աղքատ թաղամասում: Ոստիկանությունը 5 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են անորակ խմիչքը աղքատ բանվորներին վաճառելու մեջ: Հնդկաստանում հաճախ են կրկնվում տնային պայմաններում պատրաստված անորակ խմիչքից թունավորվելու դեպքերը, քանի որ աղքատ մարդիկ չեն կարողանում գործարանային արտադրության ալկոհոլ գնել:

Պաշտոնական տվյալներով ՝ թունավոր խմիչքից 2011-ին Հնդկաստանում 1100 մարդ է մահացել, 2012-ին՝ 700:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG