Մատչելիության հղումներ

Ռուսաստանում զանգվածային թունավորման զոհերի թիվը հասել է 25-ի


Ռուսաստանում զանգվածային թունավորման զոհերի թիվը հասել է 25-ի, ավելի քան 50 մարդ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցներում։

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ, նույն ըմպելիքի՝ «Միստեր Սիդրի» հետևանքով Ռուսաստանի մի շարք մարզերում՝ Ուլյանովսկում, Սամարայում, Նիժնի Նովգորոդում, Պենզայում մարդկանց ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։ Իրավապահները փորձում են պարզել պատճառները։

Քրեական գործ է հարուցվել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով։

Հաղորդվում է մեկ ձերբակալվածի մասին՝ 32-ամյա Անար Հուսեյնովը, որն այդ ապրանքանիշի մատակարարներից է, 2022 թվականին տուգանվել է՝ առանց համապատասխան թույլտվության ալկոհոլի շրջանառության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG