Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունները Հունաստանում նշանակվեցին մայիսի 21-ին


Խորհրդարանական ընտրությունները Հունաստանում կայանալու են մայիսի 21-ին։ Այսօր համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլոն երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո։

Աթենքում կայացած այդ հանդիպման ընթացքում վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հետևելով հունական Սահմանադրությամբ սահմանված կարգին, նախագահին է հանձնել խորհրդարանի լուծարման և նոր ընտրությունների նշանակման վերաբերյալ կառավարության առաջարկը։

«Վաղվանից մեկնարկում է մայիսի 21-ի ընտրությունների հետհաշվարկը», - նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունաստանի վարչապետը։

Երկրի տարածքում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն՝ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն առավելագույն թվով քվեներ ստանալու հնարավորություն ունի, քաղաքական այդ ուժի վարկանիշը մոտ 35 տոկոս է։ Մոտ 30 տոկոսով երկրորդ տեղում է նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG