Մատչելիության հղումներ

Հունաստանում խորհրդարանական ընտրություններ են


Արխիվ
Արխիվ

Հունաստանում առավոտյան սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։

Հանրապետությունում բացվել է 21 հազար 529 ընտրատեղամաս, ևս 100 ընտրատեղամաս գործում է արտերկրում։
Էքզիթ փոլի տվյալները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, իսկ առաջին պաշտոնական տվյալները սպասվում են 21.30-ին (երևանյան ժամանակով)։

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրացուցակներում կա մոտ 9,9 միլիոն մարդ։

Երկրի տարածքում մոտ մեկ ամիս առաջ անցկացված սոցհարցումների համաձայն՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն առավելագույն թվով քվեներ ստանալու հնարավորություն ունի, քաղաքական այդ ուժի վարկանիշը մոտ 35 տոկոս է։ Մոտ 30 տոկոսով երկրորդ տեղում է նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը։

XS
SM
MD
LG