Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն սպառնում է «նոր միջոցներ ձեռնարկել», եթե Հայաստանը «չուղղի իր սխալը»


«Հույս ունենք, որ Հայաստանը կուղղի, այսպես կոչված, սխալը», - երեկ Անթալիայում, Թուրքիա ժամանած Ադրբեջանի պատվիրակության լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ կրկին անդրադառնալով Երևանում մեկ ամիս առաջ տեղադրված «Նեմեսիսի» արձանին։

Չավուշօղլուն, հակառակ դեպքում, սպառնացել է՝ «նոր միջոցներ ձեռնարկել»։

«Հայաստանում՝ Երևանում, անցյալում մեր ադրբեջանցի եղբայրներին, օսմանյան շրջանի մեր զինվորներին և դիվանագետներին նահատակած ահաբեկիչների համար արձանի կանգնեցումն անընդունելի քայլ էր: Մենք էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, փակեցինք մեր օդային սահմանը երրորդ երկրներ գնացող ինքնաթիռների համար»,- ասել է Չավուշօղլուն։

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակեց իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG