Մատչելիության հղումներ

Կոլումբիան խզեց դիվանագիտական կապերն Իսրայելի հետ


Զոհված պաղեստինցիները, Գազայի հատված
Զոհված պաղեստինցիները, Գազայի հատված

Կոլումբիայի իշխանությունները պաշտոնապես խզել են դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տեղադրվել Կոլումբիայի ԱԳՆ-ի X (նախկին Twitter) էջում:

«Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բոգոտայում Իսրայելի դեսպանը ծանուցվել է դիվանագիտական հարաբերությունները խզելու իշխանությունների որոշման մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կոլումբիայի արտաքին գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը Թել Ավիվում և Բոգոտայում կշարունակվի։

Մայիսի 1-ին, ելույթ ունենալով Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված հանրահավաքում, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ասել է, որ մայիսի 2-ին երկիրը կխզի հարաբերությունները Իսրայելի հետ, որի իշխանությունները, ըստ նրա, ցեղասպանության քաղաքականություն են վարում Գազայի գոտում։

Կոլումբիայի իշխանությունները բազմիցս են խստորեն քննադատել Իսրայելին՝ Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG