Մատչելիության հղումներ

Բաքուն հայտնում է լրտեսության կասկածանքով օտարերկրացու կալանավորման մասին


Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը բաքվում, արխիվ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը բաքվում, արխիվ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը այսօր հայտարարել է լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացու կալանավորման մասին։

Գերատեսչության հաղորդագրությունում ասված է՝ Պետական անվտանգության ծառայության վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ծագել, որ օտարերկրյա քաղաքացի 29-ամյա Մոհամադ Նաջաֆ օղլու Գաեդին Ադրբեջանի տարածքում կատարել է հանցավոր լրտեսական գործունեություն:

Ըստ Պետանվտանգության ծառայության՝ Գաեդին օտարերկրյա հետախուզական գործակալության հանձնարարությամբ հավաքում և փոխանցում էր պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն՝ ի վնաս Ադրբեջանի անվտանգության, մասնավորապես՝ անձնական տվյալներ ձեռք բերելով ադրբեջանցի իրավապահների մասին, անձնական կապեր հաստատելով, նրանց ներգրավելով համագործակցության մեջ:

XS
SM
MD
LG