Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայտարարում է Իրանի օգտին աշխատող 39 գործակալների ձերբակալության մասին


Ադրբեջանի ՆԳՆ շենքը Բաքվում
Ադրբեջանի ՆԳՆ շենքը Բաքվում

Ադրբեջանը հայտարարում է Իրանի համար աշխատող 39 գործակալների ձերբակալության մասին։ Նման հաղորդագրություն է այսօր տարածել APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

«Ձերբակալվածներն իրենց, որպես հավատացյալներ ներկայացնելով, սոցիալական ցանցերում քարոզչություն էին իրականացնում հօգուտ Իրանի, կատարում էին իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները», - պնդում են ադրբեջանական աղբյուրները՝ հավելելով, թե ձերբակալվածները հավաքագրված տեղեկատվությունը փոխանցել են Իրանի հետախուզական մարմիններին։

Ադրբեջանի ՆԳՆ-ն «իրանական լրտեսական ցանցի» դեմ հատուկ գործողության մասին հայտարարեց նախօրեին։ Դրա ընթացքում խուզարկություններ էին իրականացվել մի շարք անձանց բնակարաններում ինչպես նաև Բաքվում գործող Salamnews և Inter.az կայքերի խմբագրություններում։

XS
SM
MD
LG