Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին հայտարարում է «իրանական դիվերսիոն ցանցի» բացահայտման մասին


«Ադրբեջանցի իրավապահների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում երկրի տարածքում բացահայտվել և ձերբակալվել են կրոնական քողի ներքո դիվերսիոն և քայքայիչ գործողություն ծավալած 32 անձինք», - հաղորդում է APA գործակալությունը։

Պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ վերջին օրերին ձերբակալված ավելի քան երեք տասնյակ տղամարդիկ «սոցցանցերի միջոցով, կրոնական ծեսերի իրականացման վայրերում, որտեղ մարդիկ էին հավաքվում, քարոզչություն էին իրականացնում Իրանի օգտին, նաև Ադրբեջանական հանրապետության սահմանադրական կարգը բռնի ճանապարհով փոխելուն ուղղված բացահայտ կոչեր հնչեցնում», իրավապահներին վկայակոչելով հաղորդում է APA-ն։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ ձերբակալվածները «իրենց քայքայիչ գործունեությունը ֆինանսավորում էին Իրանից ուղարկվող թմրամիջոցների վաճառքից ստացվող գումարով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG