Մատչելիության հղումներ

Ալիևը Մյունխենում հանդիպումներ է անցկացնում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության 59-րդ միջազգային համաժողովին: Այն տեղի կունենա փետրվարի 17-ից 19-ը:

Ըստ «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության՝ Ալիևը Մյունխենում արդեն հանդիպել է Արևելագերմանական բիզնես-ընկերակցության գործադիր տնօրեն Միխաել Խարմսի հետ:

Հարավային Կովկասի անվտանգության հարցով պանելային քննարկումը վաղն է նախատեսվում: Քննարկումներին կմասնակցեն ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

XS
SM
MD
LG