Մատչելիության հղումներ

2025-ը վերջին տարիների լավագույնն էր ՀՀ պետականության և ինքնիշխանության ամրապնդման առումով. իշխանությունների ուղերձները


Հայաստանի ղեկավարներն իրենց ամանորյա ուղերձում ուշադրություն են հրավիրել վաշինգտոնյան օգոստոսյան պայմանավորվածությունների վրա:

Հայաստանի պետականության և ինքնիշխանության ամրապնդման առումով անցնող 2025 թվականը թերևս վերջին տարիների լավագույն տարին էր, իր ամանորյա ուղերձում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հենց այս տարի մենք մեր երկրի համար գալիք տարիների, տասնամյակների և գուցե հարյուրամյակների համար այնպիսի հիմքեր դրեցինք, որոնց վրա սկսել ենք թեկուզ զգուշորեն, բայց կառուցել տեսանելի, հասկանալի ապագա մեր երկրի և մեր ժողովրդի համար», - ասել է նա:

Սիմոնյանի խոսքով՝ սրա անկյունաքարերից էին օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը, Տավուշի մարզի սահմանազատված սահմանը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ 2025 թվականը կարևոր քայլով կմնա մեր նորագույն պատմության մեջ։

«Օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագիրը քայլ էր դեպի խաղաղություն։ Դա պարզ փաստաթուղթ չէր, այլ պատասխանատու որոշում՝ ուղղված մեր երկրի անվտանգ ապագային, տարածաշրջանային կայունությանը և մեր քաղաքացիների խաղաղ կյանքի հնարավորությանը», - նշել է նա։

Խաչատուրյանն ընդգծել է՝ խաղաղությունը հեշտ ճանապարհ չէ, բայց այն ճանապարհն է, որը պարտավոր ենք շարունակել՝ համբերությամբ, զգոնությամբ և միասնականությամբ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG