Մատչելիության հղումներ

Հայաստանում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի. վարչապետ


Հայաստանում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի, և ի վերջո այդպես է և այդպես էր նաև այս իրադարձություններից առաջ: Հույս ունեմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ և ուղիղ ենք ընկալում»,- ասել է վարչապետը:

Արմեն Փամբուխչյանը այսօր է նախագահի հրամանագրով նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար: Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, որ մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մասնակցելու մեջ և մարտի 31-ից կալանավորված է, պաշտոնից ազատվեց ապրիլի 1-ին։

Նիկոլ Փաշինյանն այսօր նշել է` չափազանց ցավում է իրադարձությունների նման զարգացման համար, հիշեցրել անմեղության կանխավարկածի մասին, հորդորել այս կանխավարկածով էլ առաջնորդվել:

Անդրանիկ Փիլոյանն արտակարգ իրավիճակների նախարարն էր 2020-ի նոյեմբերից, երբ 2018-ից այս պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական ներկայացրեց։ Պատերազմի թեժ օրերին Փաշինյանը հայտնել էր, որ Փիլոյանը կարժանանա «Ազգային հերոսի» կոչմանը։ Երկու օր անց նա նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Ազգային հերոսի» կոչումով:

XS
SM
MD
LG