Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարը կալանավորվեց


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց, «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբանը:

Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Քննիչի որոշմամբ նա երեկ ձերբակալվել էր, նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն հանցակցության, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG