Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանում սկսվել է Մարին Լը Պենի դատավարությունը


Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պեն, արխիվ
Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պեն, արխիվ

Փարիզում սկսվել է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Մարին Լը Պենի վերաքննիչ դատավարությունը, որը կորոշի՝ արդյոք նա կարող է մասնակցել 2027-ի նախագահական ընտրություններին։

Անցած մարտին առաջին ատյանի դատարանը հինգ տարով արգելել էր նրան պետական պաշտոն զբաղեցնել՝ Եվրամիության միջոցները չարաշահելու մեղադրանքով։ Մեղադրողները պնդել էին, որ 2004-2016 թվականներին Լը Պենը՝ կուսակիցների հետ, օգտագործել է Եվրախորհրդարանում աշխատանքի համար նախատեսված միջոցները՝ սեփական կուսակցության համար աշխատողներին վարձատրելու համար։

Վերաքննիչ դատարանի որոշումը սպասվում է մինչև ամառ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG