- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում», - այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բարձր ենք գնահատում և մեծ հարգանքով ենք վերաբերում Թուրքիայի դիրքորոշմանը։ Այդ երկիրը փորձում է օբյեկտիվորեն լուծել ներկա ճգնաժամից բխող խնդիրները», - հայտարարել է Լավրովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքը, որի քննարկման առանցքային թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու դաշինքի՝ դրանից բխող գործողություններն են։
«Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում մենք շարունակում ենք միասնաբար հանդես գալ։ Մենք դատապարտում ենք Ուկրաինայի վրա Ռուսաստանի անարդարացի հարձակումը։ Ուկրաինան ինքնիշխան և լեգիտիմ կառավարություն ունի, որը օժտված է սեփական երկիրը պաշտպանելու լիարժեք իրավունքով։ Մենք շարունակելու ենք պաշտպանել ուկրաինացիների այդ իրավունքը», - ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքից առաջ հայտարարում էր Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունները դժվար են ընթանում սակայն «փոխզիջման որոշակի հույս առկա է»։
Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ իր մոտ նման կարծիք է ձևավորվել ելնելով ռուսաստանյան պատվիրակության անդամների գնահատականներից։
Պատերազմի 21-րդ օրը Ուկրաինայի մայրաքաղաքը կրկին հրթիռակոծվել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ լուսադեմին իրականացված հարվածների հետևանքով տուժել է քաղաքի արմուտքում գտնվող Շևչենկոյի շրջանը։
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ, երկու բազմաբնակարան շենք է վնասվել, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին այսօր հայտարարել է,որ Կիևի պաշտպանությունը ռազմավարական խնդիր է։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի հետ բանակցությունները դժվար են ընթանում, բայց կարևոր են, քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով»,- անցած գիշեր հեռարձակված ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են և կողմերի նախնական մոտեցումներում որոշակի փոփոխություններ են զգացվում։ «Ինձ տեղեկացրել են, որ բանակցությունների ընթացքում ավելի իրատեսական մոտեցումներ են հնչում։ Ամեն դեպքում, էլի ժամանակ կպահանջվի որպեսզի կայացվող որոշումները բխեն Ուկրաինայի շահերից», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկում է Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղապահ առաքելություն տեղակայել։
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է խաղաղապահ առաքելություն ձևավորել ՆԱՏՕ-ի կամ մեկ այլ՝ ավելի լայն ներգրավվածություն ունեցող միջազգային կառույցի հովանու ներքո, որն ի վիճակի կլինի պաշտպանել ինքն իրեն և գործել Ուկրաինայի տարածքում», - հայտարարել է Կաչինսկին անցած գիշեր Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Յարոսլավ Կաչինսկին Կիև էր ժամանել Եվրամիության բարձրաստիճան պատվիրակության կազմում, որում ընդգրկված էին նաև Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիան գրեթե 300 անուն ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ցուցակ է կազմել, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս կարգելվի մարտի 18-ից։
Բացի այդ, Ճապոնիան ամբողջությամբ արգելում է ցանկացած գործարար հարաբերություն Ռուսաստանի և Բելառուսի մոտ հինգ տասնյակ ռազմական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ։