Մատչելիության հղումներ

«Կիևի պաշտպանությունը մեր ռազմավարական խնդիրն է»․ Ուկրաինայի ԳՇ


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ճեպազրույցը լագրողների հետ՝ Կիևի կենտրոնում հրետակոծված շենքի մոտ, 14-ը մարտի, 2022թ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ճեպազրույցը լագրողների հետ՝ Կիևի կենտրոնում հրետակոծված շենքի մոտ, 14-ը մարտի, 2022թ

Պատերազմի 21-րդ օրը Ուկրաինայի մայրաքաղաքը կրկին հրթիռակոծվել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ լուսադեմին իրականացված հարվածների հետևանքով տուժել է քաղաքի արմուտքում գտնվող Շևչենկոյի շրջանը։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ, երկու բազմաբնակարան շենք է վնասվել, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին այսօր հայտարարել է,որ Կիևի պաշտպանությունը ռազմավարական խնդիր է։

«Այսօր Կիևի պաշտպանության գործում ներգրավվել են Ուկրաինայի բանակի ցամաքային ուժերը, ինչպես նաև տարածքային պաշտպանության, դեսանտային ստորաբաժանումները և հատուկ ջոկատայինները», - հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը։

Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ մայրաքաղաքի շուրջ «բարդ է և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել»։

XS
SM
MD
LG