Մատչելիության հղումներ

20, այդ թվում՝ ԵՄ 11 երկրում «օմիկրոն» է հայտնաբերվել, բոլոր դեպքերն անախտանիշ են և թեթև


Եվրամիության 11 երկրներում հաստատվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ «օմիկրոնով» վարակվածության դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի եվրոպական կենտրոնը։

Կառույցի փոխանցմամբ՝ հիվանդացության բոլոր դեպքերն ընթանում են առանց սիմպտոմների և թեթև, ու մինչ այս պահը չեն հայտնաբերվել «օմիկրոնի» ծանր հետևանքներ կամ մահացության դեպք։

Եվրամիությունից դուրս «օմիկրոնի» է հայտնաբերվել ևս 9 երկրում:

Նոյեմբերի կեսին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակը` «օմիկրոնը» նախորդներից ավելի արագ է տարածվում ու մուտացիաների ենթարկվում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շատ բարձր է գնահատել նոր շտամի վտանգավորության աստիճանը, միաժամանակ արձանագրել, որ գիտնականներն առայժմ շատ քիչ բան գիտեն դրա տարածման ու փոխակերպումների վերաբերյալ։ Նոր շտամի տարածումը կանխելու նպատակով տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։

XS
SM
MD
LG