Մատչելիության հղումներ

Բայդենն ամերիկացիներին հորդորում է խուճապի չմատնվել «օմիկրոնի» պատճառով, վստահեցնում է՝ նոր լոքդաուն չի լինի


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ դիմել է երկրի քաղաքացիներին կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պայքարի վերաբերյալ:

Կրկին ընդգծելով պատվաստումների կարևորությունը՝ Բայդենը շեշտել է, որ իր վարչակազմն ակտիվորեն աշխատում է պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ՝ բոլոր ամերիկացիների համար հեշտացնելու պատվաստման գործընթացը։

Բայդենը հորդորել է ամերիկացիներին խուճապի չմատնվել նոր շտամի առաջացման պատճառով և վստահեցրել է, որ դրա տարածումը դադարեցնելու համար երկիրը չի վերադառնա խիստ սահմանափակումների՝ լոքդաունի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անցած շաբաթ ահազանգեց կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող։

XS
SM
MD
LG